Այրվել է աղբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2012 12:54

Մարտի 8-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 21 շենքի աղբատարում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 22.52-ին: Այրվել է 1քմ մակերեսով աղբ:

Ժամը 22.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 45 հասցեում՝ վթարային, լքված շենքում այրվում է աղբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուացվել է ժամը 22.50-ին, մարվել՝ 22.55-ին: Այրվել է աղբ 5խմ մակերեսով:

Ժամը 23.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքում այրվում է մալուխ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով, այրվել է 2 էլ.հաշվիչ և 1 գծամետր էլ.մալուխ:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply