Աբովյանից փախած հոգեկան հիվանդին գտել են Շիրակի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2012 12:46

Այսօր առավոտյան Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերից փախուստի դիմաց հոգեկան հիվանդի մասին լուր է ստացվել Շիրակի մարզից։

Ըստ Tert.am-ի աղբյուրի` հիվանդը հենց Շիրակի մարզից է։ Նրա հայտնվելու մասին հայտնել է տղան:

Պարզվում է` հիվանդը հիվանդանոցը լքելիս 2000 դրամ է ունեցել մոտը: Նա որևէ այլ հաստատություն բուժվելիս չի եղել։

Արդեն գտնված հիվանդին Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերից դուրս են գրել:

Տուբդիսպանսերն ունի առանձին բաժին, որտեղ տարբեր հոգեբուժարաններից տուբերկուլյոզով հոգեկան հիվանդներ են բուժում անցնում:

Փախուստի դիմած հիվանդը միջին տարիքի տղամարդ է, վտանգավոր հոգեկան հիվանդ չի համարվում: Սակայն նրա փախուստը իրարանցում էր առաջացրել դիսպանսերի ղեկավարության շրջանում. բոլոր աշխատողները, չնայած տոնական ոչ աշխատանքային օրվան, այսօր աշխատանքի էին կանչվել, դիսպանսերը ստիպված էր եղել դիմել տեղի ոստիկանություն:

Tert.am

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply