Քաղաքապետարանը մերժել է երթ անցկացնելու 2 հայցադիմում և թույլատրել 1-ը

Օրվա լուր | | October 1, 2009 17:54

11Հոկտեմբերի 9-ին՝  ժամը 17:00-ին, ՀՅԴ-ն Հանրապետության հրապարակԱմիրյան փողոցՄաշտոցի պողոտաՖրանսիայի հրապարակՄարշալ Բաղրամյան պողոտաՕրբելու փողոցԿիևյան փողոցԾիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով երթ է իրականացնելու, որին կհաջորդի հանրահավաք՝  Եղեռնի զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում: Երթի և հանրահավաքի թույլտվություն այսօր տվել է Երևանի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանը, սակայն, մերժել է սեպտեմբերի 4-ին տրանսպորտային միջոցների երթ իրականացնելու մասին դիմումը: Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ երթի համար ընտրված ուղին խիստ ծանրաբեռնված է և «տրանսպորտային միջոցներով երթի անցկացումը էապես կխաթարի Երևան քաղաքի բնականոն կյանքը»:

Քաղաքապետարանը նաև մերժել է «Միտք» վերլուծական կենտրոնի հայցը` հոկտեմբերի 5-ին դեպի կառավարության և ԱԳՆ շենք երթ կազմակերպելու մասին:

Քաղաքապետարանը որոշել է, որ երթի իրականացումը կխանգարի կառավարության և արտաքին գործերի նախարարության գործունեության բնականոն ընթացքը: Բացի այդ, «կառաջացնի խցանումներ և անանցանելի կդարձնի Հանրապետության հրապարակն ու հրապարակին հարակից խաչմերուկները»:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply