Կամչատկայում ժայթքել է Բեզիմյաննի հրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 12:37

Կամչատկայում ժայթքել է հզոր Բեզիմյաննի (Անանուն) հրաբուխը: Սկզբում հրաբխի վերևում մոխրասյուն էր երևում ծովի մակերևույթից 5 կմ բարձրության վրա, որը հետագայում հասավ 8 կմ-ի: Հիմա մասնագետներն ասում են , որ ակտիվության անկում կա: Հրաբխի ակտիվ խառնարանի շրջանում գոլորշու ու գազերի ամպեր են` մոխրի չնչին պարունակությամբ:

Նշվում է, որ  հրաբխից 40 կմ հեռավորոթյան վրա գտնվող բնակավայրերի համար ժայթքումը վտանգ չի ներկայացնում:Այն սկսվել է տեղական ժամանակով 09:30-ին: Գրանցվել էր կտրուկ ակտիվացում, որի ժայթքումը պայթյունի բնույթ ունի և կարող է երկարաձգվել մի քանի ժամից մի քանի օր: Անանուն հրաբուխն աշխարհում ամենաակտիվներից մեկն է,  գտնվում է հրաբխային Կլյուչևյան խմբի կենտրոնական մասում` Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հյուսիս-արևելք: Այն ժայթքում է տարեկան 1-2 անգամ:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply