Ժիրայր Սեֆիլյան. «Հայ կամավորականների համախմբումը» վաղուց էր դուրս եկել ՀԱԿ-ի կազմից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 9, 2012 12:10

Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր  այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։ Այդ մասին ասվում է ազատամարտիկ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մեջ:

«Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել ասելով հետեւյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը, տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009 թ-ի ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ»,- նշել է Սեֆիլյանը։

Վերջինիս խոսքով, Սամվել Հարությունյանը 2009 թ-ի ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է  ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007թ-ի ընտրություններում մոտավորապես 14 հազար ձայն են վստահել նրան։

«Առիթից օգտվելով պաշտոնապես հայտարարում եմ՝ այն օրվանից, երբ ձեւավորվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009թ. աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը»,- նշել է Սեֆիլյանը։

NEWS.am

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply