Մնացել է երեք տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2012 11:52

Ֆրանսիայի Կափել լա Գրանդե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում  խաղացված 6 տուրից հետո Հայաստանի չեմպիոն Տիգրան  Պետրոսյանը,  վաստակելով 5 միավոր, յոթ այլ գրոսմայստերների հետ գլխավորում է  աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանն ընթանում է երկրորդ տեղում: Առջևում է Բասեմ Ամինը (Եգիպտոս):

Տիգրան Ղարամյանը առաջատարներից ետ է մնում  կես միավորով: Դավիթ Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Գևորգ Հարությունյանն ունեն 4-ական, Սերգեյ Գրիգորյանցը, Կարինա Համբարձումովան` 3,5-ական, Տաթև Աբրահամյանը, Եվգենյա Դոլուխանովան` 3-ական միավոր:

Մինչև մրցաշարի ավարտը մնացել է երեք տուր:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply