Լիլիթ Մկրտչյանը` 16-րդ, Էլինա Դանիելյանը` 17-րդ տեղերում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2012 11:45

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիները հաջող խաղացին:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը , հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով առավելության հասավ վրացուհի Զոֆիկո Գվեթաձեի նկատմամբ, իսկ Աննա Հայրապետյանը սպիտակներով ստիպեց անձնատուր լինել ֆրանսուհի Կամիլլյա Սերույին: Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սևերով ոչ- ոքի  խաղաց ռուսաստանցի Իրինա Բուլմագայի հետ, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան սևերով  զիջեց վերջինիս հայրենակցուհի Նատալիա Պոգոնինային:

Մկրտչյանը և Դանիելյանը 4-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 16-րդ և 17-րդ տեղերը: Կուրսովան և Գալոյանը 3-ական միավորով 56-րդ և 59-րդ հորիզոնականներում են, իսկ Հայրապետյանը 3 միավորով 64-րդ տեղում Է:

Մրցաշարի միանձնյա առաջատարն Է վիետնամուհի Հոան Տան Տրանը, որը վաստակել Է 5,5 միավոր: Ֆրանսուհի Մարի Սեբագը և ռուսաստանցի Վալենտինա Գունինան  5-ական միավորով բաժանում  են 2-3-րդ տեղերը:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply