Իրանի հետ պատերազմելու համար ԱՄՆ-ը նոր «հզոր» զենք է ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 11:27

Իրանի հետ ռազմական հնարավոր բախման   դեպքում ԱՄՆ-ը կարող է նոր «հզոր »  զենք  օգտագործել:

Այն 13 600 կգ-անոց ռումբ է, որը կարող է  65մ հաստությամբ  բետոնե բունկեր թափանցել: Ամերիկյան ՌՕՈՒ-ի գեներալ-լեյտենանտ Հերբերտ Կարլայլը պաշտպանական ծրագրերի կոնֆերանսում հայտարարել է, որ նման բարձրթափանցելիություն ունեցող զենքը ամերիկյան ՌՕՈՒ-ի զինանոց է մտել դեռևս անցած տարի. հատուկ մշակվել է  այն երկրներին հարվածելու համար, որոնք իրենց միջուկային օբյեկտները խորը գետնի տակ են թաքցնում: «Բարձրթափանցելիությամբ ռումբը հզոր զենք է, ու մենք շարունակում ենք այն մշակել ու զարգացնել: Եթե անհրաժեշտ լինի, ապա մենք այն անպայման կկիրառենք»: Իսկ պաշտպանության նախարար Լեոն Պանետան էլ հավելել է, որ Իրանին հարվածելու դեպքում ԱՄՆ-ն ավելի լավ արդյունքների կհասնի, քան Իսրայելը:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply