Քենիայի իշխանություններն աշխատանքից ազատել են 25 000 բուժքրոջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 10:47

Քենիայի իշխանություններն աշխատանքից ազատել են 25 000 բուժքրոջ, ինչը  աֆրիկյան երկրի բուժհիմնարկներում կարող է հանգեցնել   աշխատանքի զանգվածային խանգարման:

Քենիայի կառավարությունը ստիպված է նման քայլի գնացել. 2012-ի մարտի 1-ից բուժքույրերը գործադուլ են հայտարարել` պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ինչը պաշտոնյաներն էին նրանց խոստացել: Բացի այդ, բուժքույրերն իրենց գործադուլով փորձում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ հիվանդանոցներում չեն բավականացնում սարքավորումները: Ներկայումս հայտնի չէ, թե բուժքույրերի քանի տոկոսն է կրճատման տակ ընկել, սակայն պաշտոնյաների գործողությունները կարող են  Քենիայի առողջապահության համակարգում հանգեցնել իրավիճակի վատթարացման:

Բուժքույրերի գործադուլը  մեծ վնաս է հասցրել պետական հիվանդանոցներին: Շատ հիվանդներ  գործադուլի պատճառով այդպես էլ բուժում  չեն ստացել:

Ի դեպ, երկրում մասնավոր կլինիկաները նորմալ աշխատում են:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply