ՀՀԿ-ն խիստ նկատողություն է հայտարարել «Պալաչին», իսկ Աբրահամյանին հաստատել է շտաբի պետի պաշտոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 9, 2012 10:42

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվել են կազմակերպական և այլ հարցեր: ՀՀԿ մամուլի ևհասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:

Գործադիր մարմինը հավանության է արժանացրել`
ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին,
բ/ համագումարի բանաձևի նախագիծը:
Նիստում քննարկվել է ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական վարքագիծը:

Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է Արթուր Գեղամի Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն: Արթուր Հարությունյանը հասարակությանը հայտնի է «Պալաչ» մականունով:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ա. Հարությունյանը կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ առաջնորդի սանիկն է, ու վերջինիս մասին ասել էր. «Ծառուկյանը ուրացել է սուրբ մեռոնը»:

Նիստում քննարկվել են նաև առաջիկա համագումարի անցկացման հետ կապված կազմակերպական այլ հարցեր:

Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարը տեղի կունենա մարտի 10-ին:

Panorama.am

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply