Լոս Անջելեսում կավատության մեջ մեղադրվող հայերի են ձերբակալել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 7:50

Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը հատուկ գործողություն է իրականացրել Սան Վելլիի Լենքերշիմ Բուլվարում մարմնավաճառության դեմ` ձերբակալելով առնվազն 16 տղամարդկանց, որոնք կասկածվում են կավատությամբ զբաղվելու մեջ: Գործողությանը մասնակցել են ոստիկանական վարչության 80 դետեկտիվներ, եւ այն տեւել է մոտ 20 ժամ:

The Daily News-ի փոխանցմամբ, Լոս-Անջելեսի ոստիկանական վարչության կապիտան Ջոզեֆ Հիլթները հայտնել է, որ ձերբակալվածներից երեքը հայեր են` 52-ամյա Սարիբեկ Պողոսյանը Վան Նայս քաղաքից, 62-ամյա Ստեփան Կարապետյանը` Նորթ Հոլիվուդից, 51-ամյա Էդիկ Հազարյանը` Գլենդելից:

Առաջիկա օրերին նրանց պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու:

Լենքերշիմ Բուլվարը Լոս Անջելեսում հայտնի է որպես մարմնավաճառների հավաքվելու փողոց:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply