Դանիայում օրենքը թույլ կտա հաճախ կառավարել տղամարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 18:16

Դանիայի կառավարությունը նախատեսում է փոփոխություն մտցնել գենդերային հավասարության օրենքում:  Փոփոխության անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Կանանց միջազգային տոնի նախօրեին հայտնի դարձավ, որ և պետական, և  մասնավոր ադմինիստրատիվ խորհուրդներում կանանց թիվը բավականաչափ չէ:

Դանիական սեռային հավասարության օրենքը ասում է, որ «պետական ձեռնարկությունները պարտավոր են ամեն  ինչ անել, որպեսզի   իրենց ղեկավարած կազմակերպություններում  հավասարակշռեն տղամարկանց և կանանց քանակը»: Սակայն , Լավ կորպորատիվ մենեջմենթի կոմիտեի տվյալների համաձայն, պետական  և  մասնավոր ադմինիստրատիվ խորհուրդներում կանայք կազմում են միայն  22,6%, իսկ եթե բացառենք  աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչներին, 19%: Մասնավոր կազմակերպություններում այդ ցուցանիշը  19,2%, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Կանայք ընկերությունների ղեկավարման մեջ ներկայացված են ընդհանուր քանակի մեկ քառորդից պակաս, ինչը հակասում է օրենքին,- ասել է Կոպենհագենի բիզնես դպրոցի պրոֆեսոր Կասպար Ռոզեն :- Մինչև մասնավոր ընկերություններով զբաղվելը, կառավարությունը պարտավոր է կարգի բերել  իր ընկերությունները»: Օրինակ,  խոշոր DONG Energy էներգետիկ ընկերության  ադմինիստրատիվ խորհրդի 12 անդամներից միայն երկուսն են կին, իսկ  Post Danmark ընկերությունում խորհրդի յոթ անդամներից միայն մեկն է կին: Ընդ որում, նրանք բոլորն աշխատանքային խորհուրդների  ներկայացուցիչներ են :

Գենդերային հավասարության նախարար Մանու Սարեևը մտադիր է շուտով զբաղվել սեռային հավասարության խնդրով երկրի  ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններում:

«Պետական սեկտորը պետք է առաջինը լինի ադմինիստրատիվ խորհուրդներում հավասարությունը  բարելավելու գործում», — հայտարարել է նա` առաջարկելով օրենքի ձևակերպումը  փոխել այնպես, որ  կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը բոլոր դանիական ընկերությունների ղեկավարության մեջ պարտադիր հավասար լինի:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply