Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները որոշել են յուրահատուկ կերպով նշել Կանանց միջազգային օրը` մարտի 8-ը:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 8, 2012 17:07
«Մեր քաղաքը», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Թռչկան», «Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնություններն այս կապակցությամբ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.
«Մարտի 8-ին, ժամը 14:00-ին բոլորիդ հրավիրում ենք յուրահատուկ ձեւով նշելու եւ նաեւ լուսաբանելու մարտի 8-ը Մաշտոցի այգում: Ինքնորոշված քաղաքացիներն այս տոնը եւս պատրաստվում են նշել առանձնահատուկ ձեւով՝ ուղղելով այն հանրության ոտնահարված իրավունքների վերականգնմանը:
Բոլորիդ ներկայությունը չափազանց կարեւոր է, եւ նույնիսկ ավելին` չափազանց հաճելի»:
Լուրեր Հայաստանից – NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
