Ուիթնի Հյուսթոնը իր ամբողջ կարողությունը ժառանգել է դստերը Բոբբի Քրիստինային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 15:25

Ուիթնի Հյուսթոնի  կտակի համաձայն, նա իր ամբողջ կարողությունը թողել է իր 19-ամյա դստերը`Բոբի  Քրիստինային:  Կտակը առասպելային երգչուհին գրել է դեռ 1993 թ. փետրվարի 3-ին`աղջկա ծննդից մեկ ամիս առաջ: Այն հրապարակվել է  չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում:

Փետրվարի 11-ին վախճանված երգչուհու վերջին ցանկության համաձայն ,  ամբողջ գումարը, կահույքը, անձնական իրերը, հագուստները, ոսկերչական իրերը և ավտոմեքենաները կստանա նրա միակ ժառանգորդուհին: Ֆինանսական միջոցներից հատուկ հիմնադրամ կձևավորվի, որից մասամբ նա կարող է օգտվել 21 տարեկանում, իսկ ամբողջ գումարը կկարողանա տնօրինել միայն 30 տարեկան հասակում:

Ըստ կտակի, Ուիթնիի վստահված անձիք կարող են դստերը տարբեր նպատակների համար գումար տրամադրել, այդ թվում կրթության, անձնական բիզնես սկսելու կամ անշարժ գույք ձեռք բերելու համար:

Բոբբի   Քրիստինայի հայրը հայտնի աղմկալից երգիչ և նախկին ամուսին Բոբբի Բրաունն է:  Մինչև բաժանումը `2007թ., նրանց համատեղ կյանքը անընդհատ ուղեկցվում էր վեճերով, սկանդալներով, որոնք Ուիթնի Հյուսթոնի երկրպագուների պնդմամբ հանգեցրին նրա   ստեղծագործական ճգնաժամի, որի հետևանքներն էին ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահումը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply