Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 16:42

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում Քիշինեւում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն առնչվող հարցեր:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply