Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորակա ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2012 15:06


Թանկագին կանայք,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Դա անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու գեղեցկության տոն է, տոն, որը միշտ մեզ հետ է, եւ նշում ենք անհուն սիրով ու ջերմությամբ:
Այսօր մեր հոգու ակնածանքն ու խոնարհումն ենք բերում ձեզ` հերոսական Արցախի հերոս կանայք, ձեզ, որ կանգնած եք եղել տղամարդկանց կողքին մեր ժողովրդի համար օրհասական պահին, եւ կանգնած եք այսօր ու մեզ հետ միասին կերտում եք հայրենի երկրի ապագան, կիսում փորձությունների դառնությունն ու հաղթանակի բերկրանքը: Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ ու երախտապարտ:
Այս պայծառ ու լուսավոր տոնին մաղթում եմ, որ միշտ ուրախությամբ ու ջերմությամբ ճառագեն ձեր հոգիները, ձեր ընտանիքները լինեն հաջող ու բարեկեցիկ, հարազատները` առողջ ու երջանիկ, հայրենիքը` խաղաղ ու բարգավաճ: Մենք կանենք ամեն բան, որպեսզի հնարավորինս թեթեւացնենք ձեր հոգսերը, բարելավենք ձեր կենսապայմանները, օգնենք ձեզ լինել միշտ գեղեցիկ ու հմայիչ, պաշտպանված ու ապահով:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ամենայն բարիք, սիրելի արցախուհիներ:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply