Կանայք ավելի քիչ են զբաղվում տան մաքրությամբ ու երեխաների դաստիարակությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 15:03

Վերջին 25 տարում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի քիչ ժամանակ են հատկացնում տնային տնտեսությանն ու երեխաների դաստիարակությանը և, այդուհանդերձ, նրանք տղամարդկանցից ավելի շատ են զբաղվում ընտանիքով: Նման եզրակացություն է  բովանդակում Ֆրանսիայի տնտեսական հետազոտությունների ու վիճակագրության ազգային ինստիտուտի ուսումնասիրությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն, 1986-ին կանայք միջինը 3 ժամով տղամարդկանցից ավելի շատ էին  զբաղվում  տնային գործերով: 2010-ին այդ ցուցանիշը կրճատվել է 40%-ով ու կազմում է 1 ժամ 48 րոպե:

«Սակայն, դա ամենևին չի նշանակում, թե տղամարդիկ են սկսել հաճույքով զբաղվել տնային գործերով: Ընդամենը, կանայք են կրճատել իրենց տնային զբաղվածության  ժամանակահատվածը »,- բացատրել է հետազոտության ղեկավարներից մեկը:

Այսօր  կանայք ընդհանուր առմամբ 4 ժամ են կորցնում ուտելիք պատրաստելու, երեխաների մասին  հոգ տանելու ու տան մաքրության  վրա: Ավելի քիչ, քան 25 տարի առաջ: Նույն աշխատանքներն ուժեղ սեռից խլում են օրական 2 ժամ և 13 րոպե, 6 րոպեով ավելի, քան 1986-ին:  «Կանայք սկսել են շատ աշխատել: Տնտեսության մեջ շատ է կենցաղային տեխնիկան, ընտանիքները հաճախ են սնվում կիսապատրաստվածքներով ու հիմա առաջվա համեմատ ավելի քիչ են մտածում ինտերիերի մասին»:

Չնայած այս տվյալների համաձայն տղամարդիկ թեկուզև չնչին , սակայն նախորդ տարիների համեմատ ավելի են զբաղվում տնային գործերով, փորձագետները կարծում են, որ վիճակագրությունն իրական պատկերը չի արտացոլում: «Ուժեղ սեռի ներկայացուցիչները,  դատելով թվերից, վերջին տարիներին հաճախ են սնունդ պատրաստում, սակայն, որպես օրենք, նրանք դրանով զբաղվում են  հիմնականում հանգստյան  կամ էլ տոն օրերին»:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply