Միհրան Ջաբուրյանը 5-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2012 13:14

2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք ստացած Հայաստանի 55 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պարտություն Է կրել աշխարհի չեմպիոն Ռադովլավ Վելիկովից  և զբաղեցրել Է 5-րդ տեղը: Մինչ այդ կիսաեզրափակիչում նա զիջել Էր  ռուսաստանցի Ջամալ Օթարսուլթանովին:

Մարտի 9-ից Բելգրադում Եվրոպայի առաջնության պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply