Մերոնք բարելավում են դիրքերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2012 13:08

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո մերոնք փոքր-ինչ բարելավել են մրցաշարային իրենց դիրքերը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով հաղթեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով առավելության հասավ վրացուհի Զոֆիկո Գվեթաձեի նկատմամբ: Աննա Հայրապետյանը սպիտակներով հաղթեց ֆրանսուհի Կամիլլյա Սերույին: Իսկ ահա, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սևերով ոչ-ոքի  խաղաց ռուսաստանցի Իրինա Բուլմագայի հետ: Գրոսմայստեր Մարիա Կուրսովան սևերով  զիջեց ռուսաստանցի Նատալիա Պոգոնինային:

Մկրտչյանը և Դանիելյանը 4-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 16-րդ և 17-րդ տեղերը, Կուրսովան և Գալոյանը 3-ական միավորով` 56-րդ և 59-րդ հորիզոնականներում են, Հայրապետյանը 3 միավորով 64-րդ տեղում Է:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply