Կանանց պոտենցիալը չի օգտագործվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2012 11:55


Հայաստանի Հանրապետությունում չի օգտագործովւմ կանանց հարուստ և օգտակար պոտենցիալը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասացին ԱԺ պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանը և Սոցիալ-դեմոկտրատական հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Պետք է ասեմ, որ երբ նայում ես երկրի շահի տեսակետից, կանանց ռեսուրսն ու պոտենցիալն օգտագործելը երկրի հարստությունն է: Որովհետև Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների մոտ 65 տոկոսը կանայք են: Որովհետև կա միջազգային վիճակագրության փորձը, որ բոլոր խորհրդարաններում, ուր կանայք 30 տոկոսից ավելի են ներկայացված, ընդունվող օրենքները, հասարակության շահերի համակողմանիության իմաստով, ավելի շահեկան են»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Ըստ պատգամավորի` այդ օրենքները գենդերային բալանսավորված են լինում, որովհետև կնոջ հայացքը մոր հայացք է, կնոջ հայացք է, կրթության ու աշխարհընկալման մի այլ հայացք է բերում, որն անպայման օրենսդրական դաշտում պետք է օգտակար լինի: Այս առումով Սոցիալ-դեմոկտրատական հնչակյան կուսակցության վարչության ատենապետը նշեց` «Այսօր իրականում, մեր ժողովրդի կանացի պոտենցիալը չի օգտագործվում մի շատ պարզ պատճառով. կնոջ ստատուսը նախկինում բոլորովին այլ է եղե, և տղամարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կինը կարող է իրենց զուգահեռ քայլել: Եվ խոչընդոտները բազմաթիվ և բազմաձև են»:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply