«Ապրում ենք արական մշակույթի ժամանակաշրջան». Լիլիթ Գալստյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2012 11:53

Երեկ  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը համոզմունք հայտնեց, որ այժմ մենք ապրում ենք արական քաղաքական մշակույթի ժամանակներում, ու որքան էլ մենք մեր երկիրը հայտարարենք ժողովրդավարական, իրավական ու սոցիալական, իր համապատասխան ինստիտուտներով, միևնույն է, երկիրը կառավարվում է արևելյան տիպի կլանային մշակույթով ու ավանդույթներով:

Իսկ երկրորդ բանախոսը` Հայաստանի Սոցիալ-դեմոկտրատական հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, այս կապակցությամբ նշեց` «Կարծում եմ, որ կանանց իրավունքները, և ընդհանրապես, մարդու իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն, իսկ կանանց դեպքում` առավել ևս: Կանայք շատ ավելի խոցելի հատված են հասարակության մեջ»:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply