Ուկրաինացիները կանանց ուսերին կրելու մրցույթ են անցկացնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 10:25

Մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուսերին կրելու ազգային առաջին մրցույթը տեղի կունենա  Իվանովո-Ֆրանկովսկի մարզի առողջարանային Բուկովել քաղաքում: Ըստ կանոնակարգի, տղամարդիկ պետք է 250 մետր տարածքն անցնեն իրենց կանանց կամ ընկերուհիներին ուսերին  կրելով: Ընդ որում, այդ ուղին հարթ չի լինելու, այն   ընտանիքի  կոփման բոլոր խորհրդանշական  փորձություններով հարուստ կլինի. կրակով, սառույցով ու ձյունաթմբերով:

Մրցույթի պայմանների համաձայն, մասնակիցները պետք է դահուկորդի հագուստ ու սաղավարտ կրեն, իսկ կանայք, որոնք պետք է ըստ կանոնների պառկեն կամ էլ կախվեն տղամարդու ուսերից,  առնվազն 49 կգ քաշ պետք է ունենան:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply