Ռուսաստանի նախագահի երդման արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 8:18

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հաշվարկել: Պետության ղեկավար է ընտրվել Վ. Պուտինը` ձայների 63,6%-ով:

“ Ընտրողների 45 602 075 ձայները ստանալով, ինչը կազմում է 63,6%, այսինքն`  քվեարկությանը մասնակցած ընտրողների ընտաձայների կեսից ավելին,ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին համարել ընտրված”,- ասվում է ԿԸՀ-ի  որոշման մեջ:

Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, երկրորդ տեղում ՌԴԿԿ  ղեկավար Գենադի Զյուգանովն է (17,18%), երրորդում` միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը (7,98%), չորրորդում ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է (6,22%) և հինգերորդում` “Արդար Ռուսաստան” կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը (3,85%):

Անցած ընտրություններն օրինական, թափանցիկ ու լեգիտիմ են ճանաչվել: Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը պլանավորված է մայիսի 7-ին:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply