Պուտինը հայտարարել է, որ Ասադին քաղաքական ապաստարան չի տրամադրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 7:48

Ռուսաստանի նորընտիր նախագահ Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը Բաշար Ասադին քաղաքական ապաստարան չի տրամադրի: «Այդ թեման նույնիսկ չի քննարկվում»,- հայտարարել է Պուտինը` հերքելով դրանով այն շշուկները, թե Ասադը մտադիր է Մոսկվա փախչել:

Այս հայտարարությամբ հաստատվում է , որ Ռուսաստանը սիրիական վարչակարգի փոխվելուն ոչ մի կերպ չի ցանկանում մասնակցել: Ռուսաստանցի լրագրողներն ու քաղաքական մեկնաբանները հերքում են  Սիրիայում անմեղ զոհերի մասին տեղեկությունը ու գրում են, որ գրոհայինները  թաքնվում են խաղաղ բնակչության մեջ:

Ստացվում է, որ օբյեկտիվ պատկեր դժվար է կազմել, քանի որ հիմնական աղբյուրը` «Ալ Ջազիրան », աշխատում է Ասադի դեմ:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply