Ջազային երգիչը զոհվել է գնացքի անիվների տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 7:34

16-ամյա ջազային երգիչ Սմբատ Մելքոնյանը չի լսել գնացքի մեքենավարի ազդանշանը` ականջակալների պատճառով: Հարվածից դպրոցական  տղան 6 մ   թռել է:

Սմբատը Մելքոնյանը մեծ ճանաչում ուներ Լյուբերեցի երիտասարդության շրջանում: Ընկերները չեն հավատում կատարվածին:

«Նա շատ էր շտապում ընկերներին հանդիպելու համար, ուստի  տարածությունը կարճելու նպատակով որոշել էր այդ ճանապահով գնալ ընդառաջ: Նա իր սիրելի ջազն էր լսում ականջակալներով: Մեր քաղաքի սիրելին էր: Իր ելույթների ժամանակ հավաքում էր բոլորին: Շատ տաղանդավոր էր, մենք չենք հավատում, որ մնացել ենք առանց Սմբատի: Հիմա նրա թաղման համար փող ենք հավաքում»,- ասել է   ընկերուհին:

Ականատեսները պատմել են, որ տղան ռելսերով վազում էր ու չի լսել  գնացքի ազդանշանը:

Սմբատ Մելքոնյանը սովորում էր դպրոցում ու երազում ողջ կյանքը ստեղծագործելուն նվիրելու մասին:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply