Փոխհրաձգություն Օկլահոմայի դատարանի մոտ.կան վիրավորներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 7:19

Չորեքշաբթի ԱՄՆ Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում դատարանի շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ոստիկանության տվյալների համաձայն, այդ դեպքի պատճառով տուժել է մեկ ոստիկան և մի պատահական անցորդուհի:

ԱԻ-ն  պատահել էր, երբ անծանոթը, մոտենալով դատարանի շենքին, օդ էր կրակել, որից հետո կրակ էր բացել դեպքի վայր եկած ոստիկանների վրա: Իրավապահները ստիպված պատասխան կրակ էին բացել, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, մի ոստիկան և անցորդ մի կին վիրավորվել էին: Կրակող տղամարդը ծանր վիճակում է: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա  հիվանդանոցներ: Իշխանությունները հաղորդում են, որ պարզ չէ, թե ինչու է տղամարդը կրակ բացել :

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply