Բրեյվիկի նկատմամբ վերջապես մեղադրանք է առաջադրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 7:18

19 էջանոց փաստաթղթում փուլ առ փուլ նկարագրված է  Օսլոյում կատարված երկակի ահաբեկչությունը, ինչպես նաև` «նորվեգացի հրաձիգի»  բոլոր զոհերի անունները:

Դատախազները բարձրաձայնել են նորվեգացի հանցագործին առաջադրված մեղադրանքների ցանկը:

Հոդվածների մեջ նշվում են. «Սոցիալական հասարակության հիմքերը խարխլելու  նպատակով ահաբեկչական ակտ, որի հետևանքներից էր   բնակչության մեջ խուճապի ու վախի առաջացումը»:

19 էջանոց փաստաթուղթը ներառում է 2011-ի հուլիսի 22-ին  Օսլոյի 33-ամյա բնակչի կատարած կրկնակի ահաբեկչության մանրամասն նկարագրությունը: Հիշատակված են բոլոր 77 զոհերն ու վիրավորները:

Մեղադրանքն ընթերցվել է մեղադրյալի ու «Իլ» բանտի փաստաբանների թիմի ներկայությամբ: Այս բանտում է  Բրեյվիկը գտնվում ձերբակալման սկզբից:

Փաստաթուղթն ընթերցելու համար պահանջվել է մեկուկես ժամ:Ոստիկանության տեղեկացման համաձայն, Բրեյվիկը մեղադրականի ընթերցման ժամանակ պահպանել է հանգստություն:

Բրեյվիկի գործով առաջին դատավարությունը նշանակված է ապրիլի 16-ին: Ահաբեկչին սպառնում է 21 տարվա ազատազրկում կամ էլ հարկադիր բուժում, որը կարող է անորոշ ժամանակ ձգվել:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply