Սարկոզին դարձել է էվթանազիային կողմ ընկերության դեմքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2012 6:55

Էվթանազիայի կողմնակիցների խումբը Ֆրանսիայում թողարկել է ցնցող գովազդ, որը կոչված է քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել մահացու հիվանդների`  բժիշկների օգնությամբ  կյանքից ինքնակամ հեռանալու հակասական խնդրի վրա:

Ակցիայի գլխավոր գործող անձն ակամայից դարձել է պետության գործող նախագահ ու նախագահական  հաջորդ ընտրությունների թեկնածու Նիկոլա Սարկոզին:

Գրաֆիկական մշակման արդյունքում ֆրանսիացի առաջնորդին վերածել են մահվան մահճում իր վերջին սպասող հիվանդի:

Սարկոզիից բացի, ընկերությունը նրան բախտակից է դարձրել նախագահի ևս երկու թեկնածուի` Մարին լե Պենին ու կենտրոնամետ  Ֆրանսուա Բայրուին: Բոլորն էլ հայտնի են էվթանազիայի դեմ իրենց կտրուկ վերաբերմունքով:

Միայն Ֆրանսուա Օրլանդն է, որ  այս բախտին արժանանալուց փրկվել է, քանի որ նա կողմ է արտահայտվել այդ պրոցեդուրային:

«Էվթանազիայի օրինականցումը կարող է հանգեցնել շատ վտանգավոր  հետևանքների: Գաղափարն ինքնին հակասում է մարդկային արժանապատվության մեր պատկերացմանը»,- մեկնաբանել է Սարկոզին:

Այդուհանդերձ, հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզվեց, որ ֆրանսիացիների 94%-ը կողմ է էվթանազիային:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply