Վատիկանի կայքը կոտրել են ինկվիզիցիայի հիշողությունների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2012 23:40

«Anonymous» խմբի հաքերները այսօր կոտրել են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևոր առաջնորդարանի կայքը` www.vatcan.va, որը անհասանելի էր մի քանի ժամ: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС -ը `վկայակոչելով France Presse գործակալությանը:
Չարագործները համացանցի իրենց էջին հայտարարություն էին տեղադրել, որտեղ քննադատում էին եկեղեցու գործունեությունը սուրբ ինկվիզիցիայի ժամանակաշրջանում, մասնավորապես գրքեր այրելը և ինդուլգենցիայի վաճառքը:
«Anonymous» հաքերական խումբը հայտնի դարձավ վիրտուալ աշխարհում տարբեր կայքերի վրա հարձակումների շնորհիվ, ինչպես նաև ակտիվ գործողություններով «WikiLeaks»  կազմակերպությանը և «Pirate Bay»  կայքին աջակցելու համա:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply