Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 19:25


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է <> բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։ Բաժանմունքն այսուհետ կկրի Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի`բժկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունը, ում և վերապահվեց քաղաքապետի հետ միասին բաժանմունքի պաշտոնական բացման պատիվը: Հիմնադրման օրից` 1982 թվականից մինչ օրս, բաժանմունքը, որն ի դեպ իր տեսակով միակն է հանրապետությունում, երբևէ չի նորոգվել: Այստեղ տարեկան բուժվում է ավելի քան 400 հիվանդ, կատարվում է շուրջ 300 վիրահատություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ շրջել և ծանոթացել է բաժանմունքի տարբեր սրահների ու հիվանդասենյակների տեխնիկապես վերազինված և անհրաժեշտ պարագաներով կահավորված պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքում աշխատանքը վերսկսելու կապակցությամբ`քաղաքապետն ընգծել է բժշկական կենտրոնի կարևոր դերակատարումը նաև հանրապետության մասշտաբով:
<>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար բժշկական կենտրոնը սեփական միջոցներից հատկացրել է ավելի քան 116 մլն դրամ:
Երեխաների համար հաճելի մթնոլորտի ստեղծման նպատակով բաժանմունքի ձևավորման աշխատանքներին ներգրավել են նաև Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները:
Քաղաքապետը շրջել է նաև բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներով և, բուժվող մանուկներին մաղթելով շուտափույթ ապաքինում, նվերներ է հանձնել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply