ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցած հանրային լսումների արդյունքների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 19:08

Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ Հանրային խորհրդում քննարկվեց Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարակից այգում իրականացվող շինարարական աշխատանքների և դրանց  շուրջ հասարակության մի հատվածի դժգոհության հարցը:

Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի անդամներ, պետական համապատասխան կառույցների, ինչպես նաև խնդրով մտահոգ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Քննարկման գրեթե բոլոր մասնակիցները փաստեցին, որ տվյալ խնդիրը նրանք դիտում են որպես Երևանի գլխավոր հատակագծի պահանջների անտեսման և կանաչ գոտիների վերացման հաշվին ապօրինի կառուցապատումների իրականացման, մեզանում արմատավորված արատավոր պրակտիկայի հերթական դրսևորում, և այդ մտավախությամբ էլ պայմանավորված է քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների դժգոհությունը:

Քննարկման ընթացքում բարձրացվեցին նաև այլ հարցեր, մասնավորապես`

      նախքան շինարարություն սկսելն այգու տարածքը և շինարարական նախագծերը  չեն  ենթարկվել բնապահպանական փորձաքննության,

      հանրային լսումներ տեղի չեն ունեցել,

      անորոշ են Աբովյան փողոցում  ապամոնտաժված կրպակների սեփականատերերի   հետ կնքված պայմանագրերի պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև քաղաքապետարանի պարտավորությունները,

      անթույլատրելի է հիվանդանոցների հարևանությամբ նման շինությունների կառուցումըª  այգու տարածքի հաշվին,

      մայրաքաղաքի գլխավոր պողոտայի քաղաքաշինական նշանակությունը պակաս կարևոր չէ, քան Աբովյան փողոցինը և այլն:

Քննարկվեցին նաև ժամանակին Աբովյան փողոցի մայթերն անհատ քաղաքացիներին կրպակներ տեղադրելու նպատակով վարձակալությամբ տալու քաղաքապետարանի որոշման օրինականության հարցը, ինչպես նաև սեփականատերերին դրամական փոխհատուցում տալու ճանապարհով խնդրի լուծման տարբերակը:  

 

Ելույթների և առաջարկությունների ամփոփման արդյունքում ձևավորվեցին հետևյալ մոտեցումները.

գ        Ձեռնպահ մնալ այգում իրականացվող աշխատանքները շարունակելուց, քանի դեռ խնդրո առարկայի վերաբերյալ չի ձևավորվել Երևանի բնակիչների համար ընդունելի որոշում:

գ        Տվյալ խնդրում, ինչպես նաև հանրային հնչեղության քաղաքաշինական այլ  խնդիրների վերաբերյալ մոտեցումների մշակման հարցերում նախապատվությունը տալ քաղաքացիների շահագրգիռ խմբերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ  հանրային քննարկումների և լսումների անցկացմանը (նշվեց, որ Հանրային Խորհուրդը բաց է  համագործակցության համար  և պատրաստակամ  ստանձնելու հանրային բանավեճի   “յուրահատուկ  ակումբի”   դերակատարումը):

գ        Երևանի գլխավոր պողոտայի քաղաքաշինական կարևորությունը չի կարող ստորադասվել մեկ այլ վայրի` տվյալ դեպքում Աբովյան փողոցի  քաղաքաշինական կարևորությանը:

գ        Ըստ այդմ, Աբովյան փողոցի քաղաքաշինական և գործառնական նշանակության լիարժեք  վերականգնումն անհրաժեշտ  է դիտել` որպես գերակա հանրային  շահ և  խնդրի լուծման հարցում  առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի պահանջներով  (սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքում` օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ) և բանակցել ապամոնտաժված կրպակների սեփականատերերի հետ  փոխհատուցման վերաբերյալ` ելնելով այն  հանգամանքից, որ Աբովյան փողոցի մայթերը վարձակալությամբ տալու մասին քաղաքապետարանի համապատասխան  որոշումները ի սկզբանե հակաօրինական լինելու դեպքում վարձակալական պայմանագրերը կարող են անվավեր ճանաչվել` սեփականատերերի հանդեպ քաղաքապետարանի պարտավորությունների կրճատման առումով  դրանից  բխող  հետևանքներով

գ        Հանձնարարել Հանրային խորհրդի իրավաբաններինª ուսումնասիրել քաղաքապետարանի և Աբովյան փողոցի նախկին կրպակների սեփականատերերի միջև առկա բոլոր պայմանագրերը և գործին առնչվող այլ իրավական ակտերը:

 

 

 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                     ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՀ Հանրային խորհուրդ

23.02.2012թ., ք.Երևան

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply