Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 18:00

Երևանի քաղաքաշինական տարբեր խնդիրներով մտահոգ և վերջին ժամանակահատվածում ակտիվ կերպով հանդես եկած մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ համախմբվել են Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորման տեսքով` կյանքի կոչելու Երևանի հանրությանը այսօր հուզող մի շարք համընդհանուր գաղափարներ։
Միավորման առաջին գործողություններից է լինելու Երևան քաղաքի համար կարևոր մի շարք խնդիրների վերաբերյալ ստորագրահավաքի անցկացումը` պահանջելով պատկան մարմիններից ներքոնշյալ կետերի կենսագործումը.
1. Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը,
2. բացառել հանրային, հատկապես կանաչ տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում և ձեռնարկել քայլեր տարիների ընթացքում հասարակությունից վերցված ունեցվածքը հետ վերադարձնելու ուղղությամբ,
3. Երևան քաղաքի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում առկա և դեռևս չապամոնտաժված շինությունները ներառել պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում և վերանայել դրանց տարածքների կառուցապատմանն առնչվող բոլոր որոշումները,
4. անհապաղ սկսել վերջին երկու տասնամյակների ընթացքում ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը (Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում),
5. համաձայն ՀՀ օրենսդրության՝ ապահովել հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին` քաղաքաշինական յուրաքանչյուր ծրագրի ու նախագծի համար իրականացնելով արդյունավետ իրազեկում և հանրային քննարկում՝ հաշվի առնելով հանրության կարծիքը:

Մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն
Պահպանենք Հանրապետության հրապարակը քաղաքացիական նախաձեռնություն
Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն
Հանրային տարածք նախագիծ
Փրկենք հուշարձանները նախագիծ

Էջը ֆեյսբուքում՝ www.facebook.com/saveyerevan
Էլ. փոստի հասցե՝ saveyerevan@groups.facebook.com

Բանախոսներ՝
Գրիգոր Ղազարյան, Մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Հայկ Բիանջյան, Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն
Նարեկ Աշուղաթոյան, Փրկենք հուշարձանները նախագիծ
Սարհատ Պետրոսյան, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply