Լյուդմիլա Սարգսյան.Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ում ամենաանաչառ ու ամենավստահելի մարդն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 7, 2012 15:42


Այն փաստը, որ Ազգային Ժողովի ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակները պետք է կազմի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ վարչության անդամ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համարում է ՀԱԿ քաղխորհրդի ամենաճիշտ որոշումը: Նա այսօր, պատասխանելով “Անկախ”-ի հարցերն, ասաց` “Այդ երևույթին շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև քաղխորհուրդը բազմաթիվ քննարկումներ անցկացրեց ու ընդհանուր հայտարարի չեկավ: Ես կարծում եմ` այս հարցում ամենաճիշտ որոշումը, որ քաղխորհուրդը կայացրեց, իսկ դա միանշանակ քաղխորհրդի որոշումն էր, որ ցուցակների կազմման լրջագույն պատասխանատվությունը ստանձնի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինքն ամենանաչառ մարդն է այս գործում և ավելի լավ է պատկերացնում, թե ով ինչ ներդրում ունի այս շարժման մեջ, ով ինչ դերակատարություն ունի, ով ինչպես կդրսևորի իրեն ԱԺ-ում: Եվ ես կարծում եմ, որ նորմալ ցուցակ կլինի` օբյեկտիվ մոտեցումներով”:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ համամասնական ցուցակները միայնակ կազմելու փաստը ՀԱԿ-ում չի՞ սերմանի ավտորիտարության սաղմեր, ՍԴՀԿ-ի վարչության ատենապետը պատասխանեց` “Լևոն Տեր-Պետրոսյանը հաշվի է առնելու բոլոր այն կարծիքները, որ հնչել են քաղխորհրդում և առաջնորդվելու է այդ կարծիքներով, այդ ցանկություններով: Նա ամենավստահելին է”:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply