Մարտի 8-յան ամենաանհաջող նվերների ամենամյա վարկանշային ցանկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 7, 2012 13:29
Կանայք կարծում են, որ մարտյան տոնի ամենաանհաջող նվերները էժանագին զարդերն են, սեքս-շոփից գնված նվերներն ու հուշանվերները:
Ամենաանհաջող նվերների վարկանշային աղյուսակ է կազմել Superjob.ru տիրույթը` Men’s Health ամսագրի պատվերով: Ուսումնասիրության համար հարցում է կատարվել ավելի քան 1600 կանանց շրջանում: Նրանց 58%-ը կարծում է, որ անենավատ նվերներից առաջին տեղում էժանագին բիժուտերիան է:
«Ես շատ եմ սիրում զարդեր, այդ թվում և որակյալ բիժու: Եթե ինձ նվիրել են զարդեր, ապա դրանք ինձ դուր են եկել, քանի որ նվեր տվողները մտերիմ մարդիկ են եղել ու գիտեն իմ ճաշակը»,- ասել է հարցվածներից մեկը:
Նրանց 42 %-ը կարծում է, որ գռեհիկ են ինտիմ-խանութներից գնված նվերները, իսկ 41%-ը ընդհանրապես մերժում են դրանք:
Հուշանվերներն ու փոշեհավաք սարքերն ընդհանրապես այս աղյուսակում վերջին տեղերում են: Կանանց 38%-ը չի ցանկանում նման նվեր ստանալ: Նրանք միաձայն դեմ են նման նվերներին, քանի որ համարում են, որ դրանք տնտեսությանն անհրաժեշտ պարագաներ են , ոչ թե նվերներ:
Հետաքրքիր է, որ ժանյակավոր սպիտակեղենը նույնպես հայտնվել է անցանկալի նվերների շարքում: 13%-ը չի ցանկանում այդպիսի նվեր ստանալ: Չեն ցանկանում նաև ֆիթնես ակումբի տոմս ստանալ, սակայն շատ կուրախանան SPA կենտրոնում մի քանի պրոցեդուրայի, ինչպես նաև նվեր քարտի համար, որով կարող են շրջել նվիրական խանութներով:
Կանանց 5%-ը հայտարարել է, որ «Ցանկացած նվեր ուշադրություն է, իսկ ուշադրության ցանկացած դրսևորում` հաճելի»:
Անցած տարի ամենավատ նվերների ցանկում էին հայտնվել տնային կենդանիները, սպորտային պարագաները, փափուկ խաղալիքները: Այդ ցանկում նշվում էին նաև խոհանոցային պարագաները, սպասքը, փողն ու սպիտակեղենը:






Facebook
Tweet This
Email This Post
