Շվեյցարիայի նախկին նախագահը դեմքին տորթ է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2012 13:06

Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեի հետ «կատակել են» ամերիկյան տարբերակով. նրա դեմքին տորթ են քսել:

Շվեյցարիայի նախկին նախագահին է մոտեցել տարեց մի տղամարդ ու մեղադրել նրան մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան խախտելու ու  10-ամյա վաղեմության իրադարձությունների համար:

Կալմի-Ռեն Ժնևի կանտոնալ բանկի  վարչության խորհրդի անդամ է եղել: 2000-ին պարզաբանումներ էին ընթանում տվյալ կազմակերպության գործունեության առնչությամբ, այդ ժամանակ Կալմի –Ռեն Ժնևի կանտոնի ֆինանսների նախարարն էր:

«Ես ոչինչ չեմ խախտել»,-զարմանքով պատասխանել է նախկին նախագահը, ինչին ի պատասխան, տղամարդը, որի բաճկոնին գրված էր  տվյալ կազմակերպության  գործունեությունը քննադատող կայքի հասցեն, տոպրակից հանել է տորթն ու ծեփել Կալմի Ռեի դեմքին:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply