Երեք հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 7, 2012 12:36

Թուրքիայում  ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան  5-րդ տուրի հանդիպումները:

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը ևՄարիա Կուրսովան սպիտակ, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեցին համապատասխանաբար Մոնիկա Սեպսին (Շվեյցարիա), Մարգարիտա Կոիմբրային (Պորտուգալիա) և ռուսաստանցի Նելլի Ալեքսանյանին:

Լիլիթ Մկրտչյանը սևերով առավելության  հասավ Յոանա Դվորակովսկայայի (Լեհաստան) նկատմամբ, իսկ Աննա Հայրապետյանը սևերով զիջեց Յովանա Վոժինովիչին (Մակեդոնիա):

Մկրտչյանը, Դանիելյանը և Կուրսովան 3-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 33-րդ, 35-րդ և 38-րդ տեղերը` 103 մասնակիցների մեջ:

Գալոյանը 2,5 միավորով 57-րդ տեղում Է, իսկ Հայրապետյանը 2 միավորով զբաղեցնում Է 83-րդ հորիզոնականը:

Իսկ  մրցաշարի առաջատարներն են ֆրանսուհի Մարի Սեբագը, ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյշորը, վիետնամուհի Հոան Թհան Տանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply