Առջևում Վանաձորի հավաքականն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 7, 2012 12:20

Ավարտվեց մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանը: Առաջին տեղի հարցը վճռվեց Վանաձորի և Աջափնյակի հավաքականների հանդիպումում: Վանաձորցիներն առավելության հասան 27:16 (15:6) հաշվով: Իսկ ահա, 3-րդ տեղի համար պայքարում ՀՄԴ-ի թիմը 27:17 (17:9) հաշվով առավելության հասավ Շենգավիթի հավաքականի նկատմամբ: 5-րդ տեղի համար վճռորոշ էր ԼՂՀ-Ալավերդի խաղը, որում հաջողությունն ուղեկից էր ղարաբաղցիներին` 32:18 (18:10):

Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ` 1. Վանաձոր, 2. Աջափնյակ, 3. ՀՄԴ, 4. Շենգավիթ, 5.ԼՂՀ, 6. Ալավերդի, 7. Գյումրի: Առաջին վեց տեղերը գրավողները կշարունակեն պայքարը երկրորդ շրջանում:

Մրցաշարի արդյունքով համալրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի Բելգրադում այս ամսվա վերջին մեկնարկելիք մինչև 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարին: Մեր թիմի մրցակիցներն են` Բելգիայի և Սերբիայի հավաքականները:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply