Ավստրալիական Ա 330-200 ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել օդաչուների խցիկում բռնկված հրդեհի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունիսի 11, 2009 14:15

26Չորեքշաբթի Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու վրա շտապ վայրեջք է կատարել Ճապոնիայի Օսակա քաղաքից Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաք ուղևորվող օդանավը:

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ թռիչքից մոտ 4 ժամ անց օդաչուների խցիկում հրդեհ է բռնկվել: Կրակը մարելուց հետո անձնակազմն իջեցրել է օդանավը կղզու վրա: Բարեբախտաբար, օդանավում գտնվող 190 ուղևորներից և անձնակազմի 13 անդամներից ոչ ոք չի տուժել:

AFP գործակալություն
Լուսանկարը` theskytake3.com

Դիտվել է 1425 անգամ:

Leave a Reply