Փրկարարները ճանապարհին գտել են 56-ամյա, իսկ բնակարանում` 66-ամյա տղամարդու դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 10:31

Մարտի 6-ին, ժամը 20.18-ին Գեղարքունիքի մարզային ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ում հայտնաբերվել է Ռ. Ավետիսյանին պատկանող “ԳԱԶ-3110” մակնիշի ավտոմեքենան` առանց ուղևորների, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը որոնողական աշխատանքներ ծավալելու համար:

Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատը։

Ժամը 21.50-ին Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ` 1956 թ. ծնված Ռ. Ավետիսյանի դին:

Նույն օրը,  ժամը 21.22-ին ոստիկանությունից հայտնել են, որ Գյումրիի Շերբինա փողոցի թիվ 6ա շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը։

Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են 1946 թ. ծնված Հերբերտ Խաչատրյանի դին:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply