Իսպանիայում երաշտի պատճառով կարող է բերք չլինել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 7, 2012 10:03
Վերջին 65 տարվա մեջ առաջին ուժեղ երաշտի պատճառով Իսպանիայի ֆերմերները հնարավոր է ձեռնունայն մնան: Երկրի որոշ շրջաններում վաղուց տեղումներ չեն եղել: Օրինակ, Կատալոնիայում վերջին մեկուկես տարում գրեթե անձրև չի եղել: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն էլ առաջիկայում տեղումներ չեն սպասվում:
Ֆերմերները տագնապած են, նրանք արդեն կորցրել են հերկերի մեծ մասը: «Մեզ հիմա խիստ անհրաժեշտ են հորդառատ անձրևներն ու նույնիսկ ամպրոպները: Միայն դա կփրկի երաշտից»,- ասել է Օդերևութաբանական գործակալության տարածաշրջանային ներկայացուցիչը: Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ «ուժեղ քամին չորացրել է հատիկային ու բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները: Հնարավոր է, որ գետերը լրիվ չորանան»:
Մեծ է նաև երաշտի հետևանքով հրդեհների առաջացման վտանգը: Այդ պատճառով Կատալոնիայի 10 շրջաններ աշխատանքային հատուկ ռեժիմի են անցել:






Facebook
Tweet This
Email This Post
