«Ժողովուրդ». Ուղղաթիռով Սյունիք մեկնած Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել հաշտեցնել Մաքսիմ Հակոբյանին եւ մարզպետին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 7, 2012 9:22

Թերթը գրում է, որ ՀՀԿ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը երեկ, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի ավտոբուսի, ուղղաթիռով էր Սյունիք մեկնել:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանի այցի նպատակը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին հաշտեցնելը: Նրանք տեւական ժամանակ է` չեն շփվում միմյանց հետ: Եվ անգամ Աբրահամյանին չի հաջողվել հաշտեցնել նրանց, քանի որ Մաքսիմ Հակոբյանը չի զիջել: Աբրահամյանը նշել է, որ դա պետք է արվի գոնե հանուն ՀՀԿ-ի, Հակոբյանն էլ բացատրել է, որ ինքը ՀՀԿ-ին հարգում է, բայց կմտածի:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Հակոբյանի հետ, ով չի ընդունել մեր ձեւակերպումը` հաշտեցնելու մասով. «Ինչի՞ պիտի մեկ ուրիշը գա հաշտեցնի, եթե մենք նույնիսկ ընկերներ ենք, շատ մոտ ընկերներ ենք եղել, բայց հիմա դառել ենք սովորական ընկերներ, դրա կարիքը չկա»: Հակոբյանը հավելել է, որ երեկ Աբրահամյանի եւ Խաչատրյանի հետ հանդիպել է, սակայն դա աշխատանքային հանդիպում է եղել»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply