Կուբացի բժիշկները ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ են փորձարկելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2012 8:42

Կուբայի բժիշկները սկսելու են ՁԻԱՀ-ի պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա, այդ մասին բարձրաձայնվել է Հավանայում տեղի ունեցած կենսատեխնոլոգիաների միջազգային համաժողովի ժամանակ:

Նրանք պատվաստանյութը հաջողությամբ փորձարկել են կրծողների վրա և ներկայումս պատրաստ են առաջ գնալ: Առաջին փորձարկումները տեղի կունենան հատուկ հսկողության ներքո: Սակայն, նույնիսկ գիտնականները դեռևս կանխատեսումներ չեն անում փորձի հաջողության առնչությամբ: Նրանք չեն բացահայտում նաև նոր բացահայտման  գործելու սկզբունքը:

Նրանց ամերիկացի գործընկերները հանգել են այն եզրակացության, որ անիմաստ է բուժում փնտրելՄԻԱՎ-ի կամ ՁԻԱՀ-ի դեմ ու փորձել են մի  հայտնի հիվանդությունն ուղղել մյուսի դեմ: Արդեն ստացվել է փորձնական պատվաստանյութ, որն օրգանիզմը կմաքրի վարակի բոլոր հետքերից: Ընդ որում, պատվաստանյութն օրգանիզմ է մտցվում ցիտոմեգալովիրուսով: Մարդը վարակվում է այս  վիրուսով, ու ողջ կյանքում այն մնում է մարդու օրգանիզմում: Նման հարևանությունը հանգեցնում է իմունիտետի մշտական ակտիվացման, որն անհրաժեշտ է ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply