Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը դեռ փակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 8:51

Մարտի 7-ի` ժամը 08.00-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
ՈՒշադրություն. Դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Կապան-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհով: Դժվարանցանելի է նաև Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը:
Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply