Սահմանները դեռ չբացած` Թուրքիան Հայաստանը թուրքական տարածք է համարում

Օրվա լուր | | October 1, 2009 14:56

wrong mapԹուրքական դպրոցական դասագրքերի քարտեզներում  որպես Թուրքիայի տարածքներ են ներկայացված Հայաստանը, Նախիջևանը, Հյուսիսային Իրաքը, Բուլղարիայի հարավարևելյան հատվածը, Կիպրոսը, Վրաստանի արևմտյան` Աջարիայի նահանգը: Նոր քարտեզով Թուրքիան ձեռք է բերում ներկայիս ունեցածից 98 հազար քառակուսի կմ ավել տարածք:

Շուրջ 250 հազար տպաքանակով այս գրքերը բաժանվել են Ստամբուլի բոլոր դպրոցներին: Քարտեզների հեղինակը Թուրքիայի Կրթության և գիտության նախարարությունն է:

2010 թվականը հայտարարվել է գրքի տարի և բոլոր դպրոցների ղեկավարներին ու աշակերտների ծնողներին հանձնարարվել է նախարարության տպագրած գրականությունը ունենալ տան գրադարանում:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply