Կհրատարակվի «Բանբեր»-ի 2011-ի վերջին համարը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2012 17:30

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 6-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Համահայկական բանկի գործունեության կարգավորումը և տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2/01-ը և «Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ը: Սահմանվել է «Որակավորված  ներդրողների ֆոնդում որակավորված ներդրող չհամարվող ներդրողների կողմից ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքի նվազագույն մեծությունը»:

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Համահայկական բանկի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 01/02-ում, «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ՀՀ ԿԲ  ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման» կարգում, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում:

Խորհուրդը «Անելիք բանկ» ՓԲԸ-ին և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին «БЫСТРАЯ ПОЧТА» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստացել են «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ:

Խորհուրդը հաշվառել է «Մոբիդրամ» ՓԲԸ-ի «Հյուսիսային պողոտա» մասնաճյուղը,  «ԳՐԱՎԵՎՎԱՐԿ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատան կազմակերպման լիցենզիա: «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: Ուժը կորցրած են ճանաչվել Ա/Ձ Գեղամ Գրիգորյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 237 լիցենզիան և «ՄԵԼԳՐԻ ՅՈՒՆԻՈՆ» ՍՊԸ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 49 լիցենզիան:

Խորհուրդը որոշել է հրատարակել ՀՀ ԿԲ 2011 թ. չորրորդ եռամսյակի «Բանբերը»:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply