Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2012 13:57

Հանրապետության տարածքում`

Մարտի 7-ին, 9-ին, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 7-9-ը աստիճանաբար կբարձրանա՝ 5-7, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում`

Մարտի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 19.10C (1962թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -17.10C (1985թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 3.20C

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply