Իրան. զենքը Սիրիա է բերվում ԱՄՆ-ից և արաբական երկրներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2012 13:54

Իրանը տիրապետում է փաստացի  տեղեկատվության, որ տասնյակ հազարավոր միավոր զինատեսակներ են ներկրվում Սիրիա ԱՄՆ-ի և որոշ արաբական երկրների օգնությամբ: Այդ մասին այսօր հայտարարեց Իրանի ԱԳՆ-ի Միջին Արևելքի հարցերով նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Սիրիայում  կոնֆլիկտը սկսվեց սահմանամերձ քաղաքներից, որտեղ ներկրվում է զենքը և գալիս են վարձկանները, -դիվանագետի խոսքերը մեջ է բերում ИТАР-ТАСС -ը:— Մենք ճգրիտ տեղեկություններ և փաստաթղթեր ունենք, որ տասնյակ հազարավոր միավոր զինատեսակներ են ներկրվում Սիրիա ԱՄՆ-ի օգնությամբ, որոշ արաբական երկրներ էլ ներգրավված  են դրանում»:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply