Նախկինում դատված երեք անձնավորություն նոր հանցանք են գործել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 6, 2012 12:52
Մարտի 5-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատվածներ՝ 47-ամյա Արայիկ Հ.-ին, 33-ամյա Խաչատուր Ռ.-ին և 36-ամյա Գևորգ Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք ս/թ մարտի 3-ի գիշերը Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում գտնվող արտադրամասի դռան փականը կոտրելով և դուռը ծռելով՝ մտել են արտադրամաս, ապամոնտաժել էլեկտրալազերային մետաղահատ հաստոցներն ու դրանցում եղած պղնձյա փաթույթները հանձնել Երևան քաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկը:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 800 անգամ: