Մեծամորի 32-ամյա մի բնակիչը հարևանից գողացած մատանին գրավ է դրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 6, 2012 12:48

Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի 32-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ ս/թ հունվարին նա հյուրընկալվելով իր ծանոթուհու տանը և օգտվելով նրա անուշադրությունից՝ գողացել էր ոսկյա մատանի` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են նաև, որ մատանին ներկայումս գրավադրված է Մեծամոր քաղաքի գրավատներից մեկում:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply