Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում. Վարդան Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2012 12:49

ՀՀԿ-ի համար ընդդեմ որեւէ ուժի պայքարելու խնդիր չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը եւ հիշեցրեց, որ ցանկացած կուսակցություն պայքարում է իր քվերների համար եւ ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ պայքարելու խնդիր իր առջեւ չի դրել:

«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»,-նշեց Այվազյանը:

Գրական երեկոյից անցնելով քաղաքականությանը ԱԺ «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադառնալով Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի այն հայտարարությանը, որ բոլորը սպասում են ՀՀԿ-ի ցուցակին, վստահեցրեց, որ «Ժառանգություն»-ը ՀՀԿ-ի ցուցակին միանշանակ չի սպասում, ինչ ցուցակ էլ ներկայացնի իշխող կուսակցությունը` իր խնդիրն է:

«Արդեն իսկ պարզ է, որ ՀՀԿ-ն պատասխան է տալիս ոչ միայն սեփական համամասնական ցուցակի համար, այլ նաեւ մեծամասնական տեղերի»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը եւ վստահեցրեց, որ բացի իրենց «պուպուշ»ցուցակից, պատասխան են տալու նաեւ մեծամասնականով թեկնածուների համար, ովքեր մնում են ՀՀԿ-ի քաղաքական պատասխանատվության վրա:

Մարտիրոսյանը հայտնեց, որ «Ժառանգության» ցուցակում լինելու են եւ պատգամավորներ եւ քաղաքացիական դաշտի ներկայացուցիչներ, մարտի տասնութին էլ բացի կուսակցության համամասնական ցուցակից կանդրադառնան նաեւ մեծամասնականով առաջադրումների խնդրին:

ՀՀԿ-ի դոմիանտ լինելու հետ խորհրդարանական ընդդիմության պատգամավորը համաձայն է Այվազյանի հետ, բայց նշում է, որ դոմինանտ է արտագաղթի, սոցիալական վատ վիճակի հարցերում: Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ պայքարը դասական ուրվագիծ է ստանալու, պայքարը ծավալվելու է ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ դաշտում, այլ նաեւ ընդդիմության դեմ:

«Իշխանության երկու թեւեր կփորձեն միմյանցից ձայներ տանել»,-նշեց Մարտիրոսյանը:

 

Yerkir.am

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply